Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 
  • «Չեմ կարծում, որ նախագահը կասի՝ Տիգրան, էս ի՞նչ եք անում»

    «Չեմ կարծում, որ նախագահը կասի՝ Տիգրան, էս ի՞նչ եք անում»

    21.06.2013| 17:23
    Արտագաղթի հիմնական պատճառներն արդարության դեֆիցիտն ու հոգևոր նահանջն է։ Խնդիրը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը` նկատեց. «Գազի սակագնի բարձրացումը, անկախ մեր կամքից, պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ, ընդ որում, դրանք պետք է ուղղված լինեն սոցիալական լարվածությունը թուլացնելուն»:
  • Գեներալները` «Տղմուտի ափին»

    Գեներալները` «Տղմուտի ափին»

    21.06.2013| 01:23
    Հայոց պառլամենտարիզմն իր «պատմության մեջ» ինչ ասես չի տեսել: Բայց նախորդ օրվա գեներալիտետային «հաղթարշավը» լրիվ նոր խոսք էր այդ պատմության մեջ` «կատարման», մթնոլորտի, եզակի համախմբման, իրարանցման, ԲՀԿ-ականների գործարար թևի «ականազերծման», մնացյալ գործարարների` ողջ օրն իրենց «ախպերների խաթեր» խորհրդարանի միջանցքներում թրև գալու, պարապուրդի մատնվելու և վերջապես վաստակած «մե քեֆ, մե ուրախության» առումով:
  • Բալասանյանի «կադրերը»-2

    Բալասանյանի «կադրերը»-2

    21.06.2013| 01:13
    «Իրատես de facto»-ի նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանում աշխատանքի է ընդունում մարդկանց միայն ԽԾԲ-ի սկզբունքով: Այսօր շարունակելու ենք ներկայացնել մյուս կարդրերին: Բալասանյանը գարեջրի սեփական գործարանից` «հենակետային վարժարանից», իր մոտ է տեղափոխել Հայկ Սուլթանյանին` որպես ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ: Վերջինս նաև իր բարեկամուհուն` Նունե Բարսեղյանին է «ոտքի տեղ արել» քաղաքապետարանում` որպես քարտուղարության բաժնի պետ:
  • Հայրիկյանի վարքագծում հարցականներ կան

    Հայրիկյանի վարքագծում հարցականներ կան

    20.06.2013| 14:26
    Պարույր Հայրիկյանի լեքսիկոնի խորքերում, պարզվում է, անհամար «գանձեր» կան հանրությանն անծանոթ: «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տարածած հայտարարության առնչությամբ, թե Հայրիկյանի վերքերը բժիշկը չի տեսել, վերջինս news.am-ին ասել է. «Ես գիտեմ իմ վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»:
  • «0 դեմ և 0 ձեռնպահը ազդակ է Ադրբեջանին»

    «0 դեմ և 0 ձեռնպահը ազդակ է Ադրբեջանին»

    19.06.2013| 17:03
    «Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ միաձայն ընդունումը երկու հետևության տեղիք է տալիս։ Առաջինն այն է, որ թեև այս դահլիճում առկա քաղաքական ուժերի հայացքների տարբերությանը, սուր առճակատումներին, ներքին անվտանգությանն ու ազգային շահերին վերաբերող հարցերի դեպքում դառնում են միասնական և միաձայն»։
  • «Դանդաղ շտապողներն»  ու «սևեռվողները»

    «Դանդաղ շտապողներն» ու «սևեռվողները»

    18.06.2013| 00:32
    Աշխարհը` աշխարհով, մերոնք` իրենց «դարդ ու ցավով»: Այն պահին, երբ մեր շուրջն ամենաիսկական իմաստով վերաձևվում է աշխարհը, Հայաստանում բավականին տարօրինակ պայքար է գնում սեփական տեղի ու դերի համար: Թիրախը, ինչպես միշտ, 2017-ի, 2018-ի ընտրություններ կոչվող «հայկական վերադասավորություններն» են, որին «հասնելու» համար նախ պետք է տիրանալ վարչապետի «բարեբաստիկ» աթոռին:
  • Քաղաքականության մեջ անկեղծությունը կարևոր բաղադրիչ է

    Քաղաքականության մեջ անկեղծությունը կարևոր բաղադրիչ է

    15.06.2013| 12:43
    Հայաստանում վաղուց ընդունված բան է` ընդդիմությունն ամռանը թայմ-աութ է վերցնում: Սա պատճառաբանվում է նրանով, թե ամռանը մարդիկ ավելի հակված են հանգստանալու, քան քաղաքական պրոցեսների մասնակից լինելու: Ճշմարտության հատիկ գուցե կա այս պնդման մեջ, բայց եթե նկատի ունենանք, որ Հայաստանի բնակչության մեծամասնության համար տարրական պահանջների բավարումն էլ մեծ պրոբլեմ է, ու այդ շերտի յուրաքանչյուր օրվա հացի փնտրտուքը շաղախվում է «տեսնես կգա՞ օրը, որ մի քիչ լավ ապրենք» մտքով, նշանակում է՝ քաղաքական ակտիվությունն ամռան շոգին պարապ զբաղմունք չի գոնե այս կատեգորիայի համար:
  • «Վարչապետը քավության նոխազ է»

    «Վարչապետը քավության նոխազ է»

    14.06.2013| 14:23
    «Վերջերս մի տեսակ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ: Նույնիսկ երեկվանից սկսած իմ մեջ զգացողություն կա պաշտպանելու վարչապետին»,- անդրադառնալով այս քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձած վարչապետի «օֆշորային» կարողությունների հարցին` ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` սահուն անցում կատարելով ՎՊ-ի հաշվետվությանը:
  • Ո՞Ւր են մեր անհնազանդները

    Ո՞Ւր են մեր անհնազանդները

    14.06.2013| 01:10
    Մի տեսակ տխուր է առանց նրանց: Մանավանդ, երբ նայում ես Թուրքիայի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցողին: Նույն տեխնոլոգիաներն են: Թաքսիմը մեր «Մաշտոցի պուրակ-2»-ն էր` տեխնոլոգիայի ու լուծումների առումներով: Չնայած ծավալների, կազմակերպչական թափի, շահագրգիռ կողմերի, միջազգային խաղացողների և ուշադրության առումով բոլորովին այլ վիճակ է:
  • Բալասանյանի «կադրերը»

    Բալասանյանի «կադրերը»

    14.06.2013| 00:21
    Գյումրու քաղաքապետ, մի քանի կուսակցության անուն ճակատին գրած ու մաքրած Սամվել Բալասանյանը, պարզվում է, քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ, որտեղ աշխատակիցների է ընդունում միայն հայտնի ԽԾԲ-ի սկզբունքով: Գյումրու մեր աղբյուրները փոխանցել են քաղաքապետարանում աշխատողների ցուցակը, ովքեր այս կամ այն առնչությունն ունեն Սամվել Բալասանյանի հետ: Բալասանյանի կադրային բանկն ունի ուշագրավ «աշխարհագրություն»: